Սերխիո Ռամոսը բաց կթողնի Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպումները
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկ»-ի հետ կայացած խաղի ժամանակ ոտքի մկանային վնասվածք է ստացել:
Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, 28-ամյա խաղացողը բաց կթողնի Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպումները: Նշենք, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները Եվրո 2016-ի ընրտական փուլի շրջանակում հոկտեմբերի 9-ին մրցելու են Սլովակայի, իսկ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգի հետ: