Պեպեն և Սերխիո Ռամոսը կարող են բաց թողնել «Էլչե»-ի հետ հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպաններ Պեպեն և Սերխիո Ռամոսը, ովքեր ապաքինվում են վնասվածքներից, այսօր սկսել են անհատական ծրագրով մարզումները: Այդուհանդերձ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչե»-ի հետ կայանալիք խաղին երկու խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է:
«Պեպեն դեռ չի ապաքինվել ազդրի մկանի վնասվածքից: Իսկ Ռամոսը ոտնաթաթի հետ կապված խնդիրներ ունի: Դեռ տեղյակ չենք, թե որքան կտևի նրանց ապաքինումը»,-ասել է Անչելոտին: