211652_close_icon
views-count3170 դիտում article-date 19:53 26-03-2018

ԱՀ խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ արտաքին քաղաքական օրակարգում առկա հարցերի թարմացման և նոր գաղափարների վերհանման առումով: Աշոտ Ղուլյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության ուղղությունները և թեմաների շրջանակը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Հովակիմյանը նախ գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների համագործակցության ընթացիկ մակարդակից՝ նշելով, որ այն գնալով ընդլայնվում է և ներկայացրել առաջիկա ծրագրերի ուղղությունները: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում Արցախի դիվանագիտական և խորհրդարանական ներկայացվածության, այդ միջավայրում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նկատվող զարգացումների, ինչպես նաև համատեղ ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և տեղակալ Դավիթ Մելքումյանը: [b]Արցախի Հանրապետության լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր