211652_close_icon
views-count993 դիտում article-date 09:25 08-05-2020

ԱՄՆ նախագահն առաջադրել է ամերիկահայ Պատրիկ Հովակիմյանին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է ամերիկահայ Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։ Այս նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5410082.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հաստատման դեպքում վերջինս պետք է իրավական հարցերով խորհրդատվություն տրամադրի Ազգայինհետախուզության տնօրենին և գրասենյակին, որը համակարգում է և ղեկավարում ամերիկյան հետախուզական ևհակահետախուզական 16 մարմինների աշխատանքը, որոնց շարքում են Կենտրոնական հետախուզականգործակալությունը, Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և այլ կառույցներ։ Նախքան այս նշանակումը Պատրիկ Հովակիմյաը զբաղեցրել է Արդարադատության նախարարության գլխավորդատախազի տեղակալի օգնականի պաշտոնը: Նա նաև զբաղեցրել է միջազգային կազմակերպված հանցավորությանդեմ պայքարի բաժնի ղեկավարի պաշտոնը, եղել է Կալիֆոռնիայի Հարավային շրջանի դատախազի օգնական:

Նմանատիպ նյութեր