Հավակնորդների մրցաշար. Կարուանա-Արոնյան. ուղիղ միացում
Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրը։
Հայկական առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ինչպե արդեն նշել էինք, մրցաշարային իրավիճակը բավական խճճված է և բոլոր պարտիաները կարող են ազդեցություն թողնել չեմպիոնի կոչման համար պայքարում:
[b]Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
[/b]Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) - Լևոն Արոնյան (Հայաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Դին Լիրեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:
13-րդ տուրի բոլոր պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.



