Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Կարուանա. ուղիղ միացում
Բեռլինում մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշար 7-րդ տուրը։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա մրցաշարի առաջատարներից մեկի՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Հայ գրոսմայստերը 6-րդ տուրում Սոյին պարտվելուց հետո զգալիորեն բարդացրեց իր մրցաշարային վիճակը, և այժմ միայն հաղթանակների շնորհիվ կարող է նորից հաղթողի հավակնորդների շարք վերադառնալ: Այսօր Կարուանային հաղթելը ամենակարևոր քայլը կլինի այդ ուղղությամբ:
[b]Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր
[/b]
Լևոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
[b]
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. [/b]Կարուանա, Մամեդյարով՝ 4-ական միավոր, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 3-ական, Սո, Արոնյան՝ 2.5-ական, Կարյակին՝ 2:
7-րդ տուրի բոլոր պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.



