Հավակնորդների մրցաշար. Կարուանա-Արոնյան. ուղիղ միացում
Մոսկվայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը:
Այս տուրում Լևոն Արոնյանը սևերով խաղում է առաջատարի` ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Նախորդ տուրում Սվիդլերից կրած պարտությունից հետո Արոնյանն այլևս կորցնելու բան չունի. միայն հաղթանակը կարող է պահպանել մրցաշարում հաղթելու հնարավորությունները:
Տուրի մյուս պարտիաներն են` Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա):
Մրցաշարային իրավիճակը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Անանդ, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:
Պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.



