3580 դիտում
08:58 11-08-2016
Քամուց տապալված հեծանվակայանատեղին ժամեր շարունակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում երթևեկության համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Քամուց տապալված հեծանվակայանատեղին ժամեր շարունակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկով երթևեկող ավտոմեքենաների համար, սակայն որևէ ծառայություն չէր մոտենում վտանգը չեզոքացնելու։ Վտանգավոր «օբյեկտը» հատկապես անտեսանելի էր Լուսավորչից դեպի Արշակունյաց թեքվող վարորդների համար։
Ինչո՞ւ նման դեպքերում ճանապարհների երթևեկության համար պատասխանատուները, որոնց թվում է նաև ճանապարհային ոստիկանությունը, արագորեն չեն արձագանքում իրավիճակին։ Եթե նույնիսկ այդ հատվածով «վաղուց» պետավտոտեսուչ չէր էլ անցել, ապա Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում տեղադրված տեսախցիկն ամեն ինչ ֆիքսում է։
Գուցե նման վթարավտանգ իրավիճակներում տեսախցիկների պատասխանատուները համագործակցե՞ն ճանապարհային ոստիկանության հետ՝ հարցը արագ կարգավորելու նպատակով, թե՞ տեսախցիկները միայն վարորդներին տուգանելու և իրենց փողի տերն են»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4809 դիտում
11:09 25-03-2018
Փրկարարները ճանապարհից հեռացրել են քամուց տապալված ծառերը
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»