4153 դիտում
23:32 24-03-2018
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Իտալիայում տեղի ունեցան միջոցառումներ
Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Մարտի 19-ին Ֆրանկոֆիլմ փառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Thank you, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի ողջույնի խոսքը:
Մարտի 20-ին Հռոմի Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտում անցկացվեց ‘Dis moi dix mots’ դպրոցական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությունից առաջ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց հայոց պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող այցեքարտ-ֆիլմ:
Մարտի 23-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում՝ Ֆարնեզե պալատում, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների անունից Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտի առիթով կազմակերպվեց ընդունելություն, որին հրավիրված էին Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, այլ բարձրաստիճան հյուրեր:
Որպես Իտալիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահ՝ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով՝ ամփոփելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումները:
Նմանատիպ նյութեր
3363 դիտում
19:24 25-09-2016
«Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1324 դիտում
16:16 26-03-2021
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ
Այս բաժնից
580 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
526 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան
580 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից