«Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 25-ին «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի, Աբովյան փողոցի՝ Քըրք Քըրքորյանի անունը կրող հատվածի, Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողությունները, որոնց ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և տոնակատարություններին մասնակեցելու համար Գյումրի ժամանած հյուրեր:
Քաղաքապետը մասնակցեց նաև «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային ռոք փառատոնի բացման արարողությանը, որը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին և անց է կացվում «Սեւ ամրոց» համալիրում:
Տոնական միջոցառումները շարունակվում են նախապես հայտարարված ժամանակացույցով:
Միջոցառումների ավարտը կտրվի Վարդանանց հրապարակում կազմակերպված տոնական համերգով և հրավառությամբ: