211652_close_icon
views-count56469 դիտում article-date 15:03 22-03-2018

Լոռու մարզում անասնագոմի առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է «ՎՏԲ բանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբոր դին

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ, որտեղ տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասում հաշվառված, սակայն Հաղպատի նշված տանը բնակվող՝ 54-ամյա Ավետիս Արսենյանի կախված դին։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Արսենյանը «ՎՏԲ բանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբայրն էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր