211652_close_icon
views-count1899 դիտում article-date 13:18 22-03-2018

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագրի երկրորդ՝ ավարտական փուլը: Մայրաքաղաքում զբոսաշրջության գարնանային տարեշրջանի ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցել են արդեն ավանդական դարձած ծրագրին, որի նպատակն է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին: Մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում նրանք մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրանցի զբոսաշրջիկներին բաժանել են երկլեզու՝ պարսկերեն և անգլերեն քարտեզներ, պարզաբանումներ տվել նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ, տեղեկություններ հաղորդել Երևանի և նրա տեսարժան վայրերի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր