5375 դիտում
10:28 22-03-2018
Ճակատագրական ապրիլից հետո Արամայիս Գրիգորյանը, հնարավոր է, կվերադառնա կառավարություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում:
Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նա ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ: Իսկ Գրիգորյանի հանդեպ Սերժ Սարգսյանը բարեհաճ է գտնվելու, որովհետև նա և եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ վերջին ընտրություններին ՀՀԿ-ին ահռելի ծառայություններ մատուցեցին՝ ապահովելով մեծ ձայներով:
Իսկ մինչ այդ, Արամայիս Գրիգորյանը բավական ակտիվ է համացանցում՝ հոգալով, որ իր ամենօրյա գործունեությունն ակտիվորեն լուսաբանվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8828 դիտում
09:27 07-08-2018
Ապրիլից հետո ՀՀԿ-ն լքել է 4500 հոգի. «Ժողովուրդ»
1392 դիտում
10:19 05-09-2014
Արամայիս Գրիգորյանը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել. «Ժողովուրդ»
1482 դիտում
18:36 04-10-2016
Կյանքն ապրիլից հետո. Հովհաննես Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»