8831 դիտում
09:27 07-08-2018
Ապրիլից հետո ՀՀԿ-ն լքել է 4500 հոգի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբեմնի իշխանական հզոր կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, արտահոսքն այս օրերին շարունակվում է լայն թափով ընթանալ: Պաշտոնական տվյալներով` ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ից հեռացել է 4 հազար 500 հոգի: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե այդ արտահոսքը սովորական երեւույթ է, նախորդ տարի էլ ՀՀԿ-ից 15 հազար մարդ է հեռացվել:
Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը պնդել է, թե այս օրերին տեղի ունեցողն առաջիկա արտահերթ ընտրություններում դժվարություններ չի ստեղծի: «Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։ Դա սովորական, աշխատանքային գործընթաց է»,- ասել է նա:
Նկատենք, թեեւ Ռուբեն Թադեւոսյանը ներկայացրել է իրենց տրամադրության տակ եղած պաշտոնական թվերը, սակայն իրական պատկերը միանգամայն այլ է. ՀՀԿ-ից այս ընթացքում հեռացածների թիվը գերազանցում է տասնյակ հազարը, պարզապես ոչ բոլորն են հարկ համարում հատուկ դիմում ներկայացնել կուսակցության գրասենյակներ:
Մեկ փաստ էլ. մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ից հեռացածները հիմա էլ փորձեն անդամագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` պաշտոն ստանալու, աշխատանքը պահպանելու ակնկալիքով, բայց եւ այդպես նախկինի արատավոր բարքերը տեղափոխելով այնտեղ: Այնպես որ հատկապես այս ընթացքում ՔՊ-ն պետք է զգոն լինի կուսակցության շարքերը համալրելիս` թույլ չտալով սխալները, որ գործեց ՀՀՇ-ն 90-ականներին, երբ դռները բացեց նաեւ նախկին կոմսոմոլների առաջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5375 դիտում
10:28 22-03-2018
Ճակատագրական ապրիլից հետո Արամայիս Գրիգորյանը, հնարավոր է, կվերադառնա կառավարություն. «Ժողովուրդ»
1485 դիտում
18:36 04-10-2016
Կյանքն ապրիլից հետո. Հովհաննես Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8167 դիտում
14:42 12-10-2016
Կյանքն ապրիլից հետո. Նարեկ Մալխասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»