«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է իրեն մոտիվացնում:
«Մենք պետք է միշտ հավատանք, որ մենք լավագույններն ենք: Պետք է ամենաբարձրի մաասին մտածել:
Ես միշտ հավատում եմ, որ ինձանից լավագույնը չկա: Համենայնդեպս, առնվազն խաղադաշտում:
Անհատական և թիմային մակարդակով նախորդ տարին իմ համար իդեալական ստացվեց: Ես հինգ տիտղոս նվաճեցի և ստացա ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակը», ասել է Ռոնալդուն: