Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Մարտի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, այրվել է 800 քմ, Մեղրի-Շվանիձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` 4000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: