7110 դիտում
10:02 17-03-2018
Կոստանյանն ԱԺ-ում ուստավ է դրել. այն խախտողները հրապարակավ նկատողություն են ստացել «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 20 օր է, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ: Նա այս պաշտոնում փոխարինել է Հրայր Թովմասյանին: Կոստանյանն արդեն հասցրել է երկու նիստ նախագահել, բայց ակնհայտ է, որ «թույլ» ղեկավար չէ: Գևորգ Կոստանյանը առաջին նիստի օրվանից «ուստավ» է դրել: Բանն այն է, որ նա հանձնաժողովի նիստերը սկսում է ճիշտ նշված ժամին, ընդմիջումներից վերադառնում է հենց այն ժամանակին, երբ նախապես հայտարարել է:
ՀԺ-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ընթացքում Կոստանյանի «ուստավը» խախտողներ են եղել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Շուշան Սարդարյանը փոքր-ինչ ուշացել են ընդմիջումից հետո, ինչը Կոստանյանի սրտով չի եղել և նա բոլորի ներկայությամբ պատգամավորներին նկատողություն է արել: Սակայն, թիրախում եղել է Աճեմյանը, քանի որ ընդմիջումից հետո նա օրենքի նախագիծ պետք է զեկուցեր: Նրա նախագծի զեկուցումը հետաձգվել է մինչև վերադառնալը: Կոստանյանը նրան մատնանշել է դահլիճում առակա ժամացույցը և հստակ ասել՝ «այլևս չկրկնվի»: Գևորգ Կոստանյանը դիտողությունն արել է դեմքի լայն ժպիտով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
22:11 06-07-2018
Ծխախոտի գովազդն արգելվում է, այն խախտողները կպատժվեն. Առողջապահության նախարարություն
4272 դիտում
09:51 10-08-2016
Գևորգ Կոստանյանն ուզում է դեսպան աշխատել. «Հայկական ժամանակ»
6588 դիտում
20:47 18-02-2018
Իրանը հայտարարել է, որ միջուկային ծրագրի խախտողները լուրջ կփոշմանեն
Այս բաժնից
865 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»