slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ծխախոտի գովազդն արգելվում է, այն խախտողները կպատժվեն. Առողջապահության նախարարություն
211652_close_icon

Ծխախոտի գովազդն արգելվում է, այն խախտողները կպատժվեն. Առողջապահության նախարարություն

views-count3510 դիտում article-date 22:11 06-07-2018
Զանգվածային լրատվության որոշ միջոցներում նկատելով ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ հիշեցնում է․ Արգելում է ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում: Ծխախոտի գովազդում արգելվում է` ա) ներշնչել, որ ծխախոտն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ. բ) դրդել սպառողներին ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը. գ) ներկայացնել ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն. դ) ներշնչել, որ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար. ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց: Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն: Արգելվում է ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին: Արգելվում ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը: Ինչպես նաև արգելվում է՝ ա) զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ցուցադրել ծխախոտի գովազդ. Արգելվում է` ա) ծխախոտի գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն: Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով: Արգելվում է ծխախոտի գովազդի հովանավորների հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ: Հավելենք, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ մասերի պահանջների խախտմամբ`առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` 500 հազար դրամի չափով:

Նմանատիպ նյութեր