211652_close_icon
views-count1913 դիտում article-date 10:48 16-03-2018

Մտահոգիչ դրույթներ կամավորների ինստիտուտի ներդրմանն ուղղված նոր օրինագծում․ կազմակերպությունները առաջարկում են վերանայել նախագիծը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 15-ին քաղաքացիական հասարկության կազմակերպությունների (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ այսօր կազմակերպված դասընթացի շնորհիվ տեղեկացան կամավորների ինստիտուտին վերաբերող օրևենսդրական գործող և նախատեսվող իրավակարագավորումներին։ Ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց հայաստանյան տարբեր օրենքներով կամավորների գործունեությունը կարգավորող դրույթներին, ինչպեսև ներկայացրեց կամավորների ինստիտուտի ներդրմանն ուղղված նոր օրենքի նախագծով սահամանվելիք իրավակարգավորումները։ Դասընթացի մասնակից «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Լուսինե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց․«Ներկայացվեցին դրույթներ, որոնք կարելի էր վերցնել ու միանգամից կիրառել առօրյա գործունեության ընթացքում։ Կային նաև մտահոգիչ փաստեր՝ ընդունվելիք օրենքում։ Առաջինը, որ ինձ անհանգստացրեց, այն էր, որ միայն աշխատողների 5 տոկոսի չափով կարող են կամավորներ ներգրավվել։ Կարծում եմ, բազմաթիվ փոքր ՀԿ-ների համար, ովքեր ունեն զարգացման խնդիր, իրենց համար դա կարող է խնդիր լինել, որովհետև նոր, փոքր կազմակերպությունների համար շատ կարևոր է, որ կամավորները որքան հնարավոր է շատ լինեն»,-ասաց Լուսինե Մանուկյանը։ Նրա խոսքով, իրենց կազմակերպության աշխատանքներին հաճախ կամավորներ են ներգրավվում, և այս պահին էլ երկու կամավոր ունեն, իսկ եթե օրենքն այդ տեսքով ընդունվի, ապա հնարավոր է, որ իրենք ստիպված կլինեն դադարեցնել կամավորների հետ համագործակցությունը։ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նինել Հովնանյանն էլ մեծապես կարևորեց այս ոլորտը համակարգող առանձին օրենք ունենալու գաղափարը․ «Կարծում եմ, արդյունավետ կլինի օրենքը հաստատվի, որ ըստ դրա մենք հասկանանք, թե ինչ քայլերով գործենք, թեկուզ պայմանագրի պայաններին ծանոթանանք, թե ինչ ձևով պետք է պայմանագիրը կազմենք ու կնքենք կամավորի հետ»,- նշեց նա և հավելեց, որ, իհարկե, ներկայիս նախագծի որոշակի կարգավորումներ պետք է վերանայվեն։ Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր