ԱՄՆ-ն արգելափակել է Հյս. Կորեայի հարցով ռուս-չինական համատեղ նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները արգելափակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-չինական նախագծի քննարկումը։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկին։
Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը թույլ չի տվել ընդունել համատեղ մշակված նախագիծը, որը, ինչպես նա նշեց, ուղղված էր Կորեական թերակղզում ԱՄՆ-ի, Հյս. և Հրվ. Կորեաների միջև վերջերս անցկացված դրական պայմանավորվածությունները բարձր մակարդակով առաջ տանելուն։
«Ռուս-չինական նախաձեռնության ուղղությամբ աշխատանքներն առանց որևէ քննարկման դադարեցնելու որոշումը հարցեր է առաջացնում այդ համատեքստում Վաշինգտոնի իրական մտադրությունների մասին»,-ընդգծել է Ստրժիժովսկին։