211652_close_icon
views-count11986 դիտում article-date 16:13 14-03-2018

Ժոզե Մոուրինյո. Սա աշխարհի վերջը չէ, նորմալ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Սևիլյայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091300/]պարտությունը[/url] (1:2): «Սա աշխարհի վերջը չէ: Ես այս աթոռին երկու անգամ եմ նստել, երբ՝ աշխատելով «Պորտուի» և «Ռեալի» հետ, «Օլդ Տրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդին» թռցրել եմ Չեմպիոնների լիգայից: Այնպես որ, կարծում եմ, ակումբի համար ինչ որ նոր բան չի պատահել: Թեպետ, իհարկե, լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ ու սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը կարծես զառանցանք լինի», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր