2194 դիտում
09:19 23-08-2014
Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության համար, նորմալ չէ, երբ քեզ շանտաժով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին. «Առավոտ»
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է.
«Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության կամ «իշխանապահության» համար: Նորմալ չէ, երբ քեզ շանտաժով և «բարոյական բնույթի» սպառնալիքներով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին: Չէ՞ որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնց կարծիքով դա ամենակարևոր և ամենասկզբունքային հարցը չէ: Եվ պարտադիր չէ, որ այդպես մտածող մարդիկ լինեն վատ քաղաքացի:
Նորմալ է, որ մարդը լքել է իր հայրենիքը և այլ երկրում գտել է կամ փորձում է գտնել իր բարեկեցությունն ու երջանկությունը: Նորմալ է, երբ նա ցավով է խոսում կամ գրում իր հայրենիքի խնդիրների մասին: Նորմալ չէ, երբ նա փորձում է մեզ համոզել, որ իր քայլը միակ ճիշտ ընտրությունն է, իսկ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, կամ ստրուկ են, կամ թալանչի կամ հիմար: Նորմալ է, երբ մարդիկ ինչ-որ բան չեն սիրում, չեն ընդունում և ցանկանում են փոխել: Նորմալ չէ, երբ նրանք կուրանում են ատելությունից և թշնամանում են ողջ աշխարհի հետ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4480 դիտում
17:44 11-08-2019
Արմեն Աշոտյան. Իշխանափոխության մեջ ներդրում չունեցած մարդը փորձում է միավորներ հավաքել Նիկոլի ձախողումների վրա
3531 դիտում
10:40 11-03-2016
Ի՞նչ «խոշորագույն ավանտյուրայի» են փորձում մասնակից դարձնել Հայաստանը. «Ժամանակ»
8105 դիտում
09:50 04-08-2016
Բայց մարդը ոչ մեխ է, ոչ նալ, մարդը մարդ է. «Առավոտ»
Այս բաժնից
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են