9136 դիտում
14:34 14-03-2018
Որքա ՞ն կարելի է այլոց երեխաների արյան հաշվին կառուցել սեփական երեխաների բարեկեցիկ ապագան. Մենուա Հարությունյան
Օտարերկրյա դպրոցներում կամ ԲՈՒՀ-երում հիմնականում սովորում են հարուստների կամ հարուստ պաշտոնյաների երեխաներ, և բանակից տարկետում տալ Հայաստանից դուրս սովորողներին, փաստացի, նշանակում է` օրենքով բանակից խուսափելու հնարավորություն տալ հարուստների և հարուստ պաշտոնյաների որդիներին:
Մի՞թե պատերազմի վտանգի տակ ապրող պետությունն իրավունք ունի բանակի հարցում արտոնություններ տալ առանց այդ էլ արտոնյալ կյանքով ապրող հարուստներին ու պաշտոնյաներին, և արդյո՞ք մեր կիսաաստվածները չեն գիտակցում, որ նման պահվածքով ատելություն են ձևավորելու` սեփական կյանքը վտանգելով հայրենիք պահող տղերքի և ամեն գնով բանակից թռնել ձգտող բալիկների միջև:
Որքա ՞ն կարելի է այլոց երեխաների արյան հաշվին կառուցել սեփական երեխաների բարեկեցիկ ապագան:
Թող աստված դատի ձեզ, պարոնայք և ձեզ դասալիք կամ ապագա դասալիք բալիկներին:
Մեկը կարող է առաջին գծում ծառայել և տղամարդ դարձած վերադառնալ իր ծնողների գիրկը, մեկ ուրիշը` սովորել Օքսֆորդում և «նարկաման» կամ «голубой» դարձած…
Փառք ու պատիվ սահման պահող մեր տղերքին, դուք տղա եք..
[url=http://www.slaq.am/arm/news/1235208/]Մենուա Հարությունյան[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
868 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար