Աբրամովիչը պատրաստ է «Չելսին» վաճառել 3 մլրդ ֆունտով
«Չելսիի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը պատրաստ է թիմը վաճառել 3 մլրդ ֆունտով:
Ավելլի վաղ Աբրամովիչը մերժել էր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդու՝ Ջիմ Ռետկլիֆի առաջարկը, որը ակումբի համար պատրաստ էր վճարել 2,3 մլրդ ֆունտ:
Ամռանը բրիտանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Աբրամովիչը ներդրումային բանկ է վարձել, որը պետք է ուսումնասիրեր «Չելսիի» վաճառքի հարցը, սակայն ակումբն այդ տեղեկությունները հերքել էր:
Գործարարը «Չելսին» գնել էր 2003 թվականին՝ 140 մլն ֆունտով: Այդ ընթացքում ակումբը 5 անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել, նվաճել Անգլիայի 5 գավաթ և Սուպերգավաթ, Լիգայի 3 գավաթ, Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան: