211652_close_icon
views-count30885 դիտում article-date 10:07 28-07-2017

Արգենտինայում ՀՀ դեսպանի համեստ միջոցները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով տարեսկզբին էր նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Մկրտումյանը հայտարարագրել է երկու բնակարան և 16 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 2 հազար 150 ԱՄՆ դոլար և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից: Դեսպանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2003-2013 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, 2012-2013 թթ.՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ։ Իսկ մինչ պաշտոնի բարձրացումը՝ 2013-2017 թթ. զբաղեցրել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության խորհրդականի, հյուպատոսի պաշտոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր