211652_close_icon
views-count8427 դիտում article-date 10:29 29-11-2017

Արագածոտնի մարզպետի համեստ ունեցվածքը՝ 12.000 դոլար, 7 անշարժ գույք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսին Արագածոտնի մարզպետ նշանակված Աշոտ Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Նորանշանակ Սիմոնյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որոնց մեծ մասը հողամասեր են: Այսպես՝ նա ունի հինգ հողամաս և մեկական բնակարան ու առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն 500 հազար դրամ, 12 հազար ամերիկյան դոլար ու 8 հազար եվրո: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 646 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Ծնունդով թալինցի մարզպետը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակում զբաղեցնում էր 14-րդ տեղը: Մինչ այս նշանակումը «Ամինտաս Գրուպ»-ի ՍՊԸ–ի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր