11907 դիտում
23:06 11-03-2018
Հենրիխ Մխիթարյան. Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091122/]հաղթանակին[/url] (3:0): Հիշեցնենք, որ հայ ֆուտոլիստն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Իհարկե, նախորդ երեք խաղերում պարտվելուց հետո այսօր շատ դժվար էր մեզ համար: Պետք է ուժ գտնեինք ցուցադրելու երկրպագուներին, որ դա պարզապես պատահար էր: «Միլանի» հետ խաղից հետո որոշակի վստահություն էինք ձեռք բերել և դրանից օգտվեցինք այսօր:
Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածից հետո մեզ փրկելու համար: Դա շատ կարևոր էր, քանի որ կարող էր փոխել խաղի ելքը, և մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակը խփել: Այդ դրվագից հետո ավելի վստահ դարձանք և կարողացանք երրորդ գնդակն էլ խփել:
Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը, դա յուրահատուկ բան է: Պետք է շարունակենք նման ոգով և որքան հնարավոր է շատ գոլի հեղինակ դառնանք:
Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իսկական ֆանատ են և գալիս են ստադիոն: Նրանց, ովքեր գալիս են ստադիոն միայն հաղթանակների համար, բան չունեմ ասելու»,- [url=http://www.armsport.am/hy/news/2018/03/11/Mkhitaryan/869194]Armsport.am[/url]-ի փոխանցմամբ, ասել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8288 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
2774 դիտում
16:00 24-03-2017
Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը միշտ էլ պատիվ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
613 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
559 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից