211652_close_icon
views-count246903 դիտում article-date 21:52 10-03-2018

Երևանում՝ Կենտրոնական Բանկի դիմաց «յաշիկի» վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է. «յաշիկի» մեջ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 01 հերթապահ խումբը և բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ով միջին տարիքի կին էր: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ժամանել է նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում ու նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է: Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները, ովքեր այս պահին կատարում են ավտոմեքենայի զննություն՝ նրա վրայից վերցնելով մատնահետքեր: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել է, որ մահացածը 75-ամյա Մարիա Գրիգորյանն է, ով ըստ տեղեկությունների, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթ կատարող կասկածյալ Ժ. Վարդանյանը «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի տղան է:[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր