81772 դիտում
23:40 15-11-2021
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 26-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. հետիոտնը մի քանի մետր շպրտվել ու տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնութնյան բժիշկների թիվ 41 բրիգադը՝ բժիշկներ Հայկ Բադալյանի և Գևորգ Նիկոլյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը եղավ, շտապօգնությունը կարճ ժամանակում, կարելի է ասել, 1-2 րոպեից դեպքի վայրում էր։ Բժիշկներն ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն՝ զուր։ Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ»։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի, գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Վարորդը փախուստի չի դիմել, նույն գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի ուղեկցությամբ մոտեցան տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3469 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)