Ռոնալդուն այս մրցաշրջանի 34 խաղում 33-րդ գոլը խփեց՝ շրջանցելով Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրիմերայի 28-րդ տուրում դուբլի հեղինակ դարձավ «Էյբարի» հետ խաղում (2:1)
Պորտուգալացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում՝ իր ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 34 խաղ է անցկացրել և դարձել 33 գոլի հեղինակ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կատալոնացիների կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ:
Ռոնալդուն 2013 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Իսպանիայի առաջնության երեք խաղում անընդմեջ խփեց մեկից ավել գոլ (2-2-2):