Բեյլը խփեց «Ռեալ»-ի ընթացիկ մրցաշրջանի 100-րդ գոլը
Գարեթ Բեյլը դաարձավ «Ռեալ»-ի ընթացիկ մրցաշրջանի 100-րդ գոլի հեղինակը: Ուելսցին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում հաղթական գնդակ խփեց «Կորդոբա»-ի դարպասը:
««Կորդոբա»-ն բարդ մրցակից է: Մենք գիտեինք, որ դժվար էր լինելու, և այդ պատճառով ուրախ ենք, որ կարողացանք բեկել խաղի ընթացքը: Մրցաշրջանը երկար է , առջևում բազմաթիվ խաղեր կան, և այդ պատճառով տիտղոսի մասին դեռ շուտ է մտածել: Անհայտ է, որ ժամանակ առ ժամանակ մենք նմանատիպ բարդություններ կունենանք», -ասել է Բեյլը: