Ռոնալդուն 2016/17 մրցաշրջանի 55 խաղում 56-րդ գոլը խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոնֆեդերացիայի Գավաթի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային և խմբում գրավեց 1-ին տեղը:
Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլերից մեկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Սա «Ռեալի» հարձակվողի 56-րդ գոլն էր 2016/17 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում: Վիճակագրության մեջ ներառված են թե ակումբի, և թե՝ հավաքականի կազմում խփած գնդակները: