211652_close_icon
views-count35281 դիտում article-date 14:51 10-03-2018

Մինչ Աշտարակի նախկին քաղաքապետն «իրեն գցում էր պոպոքի բաղերը», Աշտարակում, շնորհիվ նախկին պատգամավորի ու ներկայիս քաղաքապետի, մարզական կյանքն ակտիվանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշտարակ քաղաքում գործում է Հայաստանի «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցը, որը կառուցվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանի շնորհիվ։ Գրեթե ամեն օր նշված մարզադպրոցում իրենց մարզական պարապմունքներն են անցկացնում ոչ միայն Աշտարակի բնակիչները, այլև Արագածոտնի և մի քանի այլ մարզերի երեխաներ։ Աշտարակցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Երբ քաղաքապետ ընտրվեց Թովմաս Շահվերդյանը, նրա հիմնական մրցակիցները ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ամբախ-զամբախ մեր ականջները լվանում էին՝ ասելով, թե երիտասարդը չի կարողանալու ղեկավարել Աշտարակը, չի տիրապետելու իրավիճակին, մինչդեռ ջախջախիչ հաղթանակ տանելուց հետո Թ. Շահվերդյանը խոսքից անցավ գործի. ամենակարևորը՝ լուծվել է աղբահանության և բազմաթիվ փողոցների արտաքին լուսավորության խնդիրները։ Էլ չենք ասում, որ հենց նաև քաղաքապետի հովանավորությամբ է, որ մեծ թվով երեխաներ անվճար մասնակցում են նման պարապմունքների։ Մինչդեռ, երբ նախկին քաղաքապետին նմանատիպ հարցերով դիմում էինք, իրեն գցում էր պոպոքի բաղերը»։ Աշտարակցիները, շնորհիվ Բ. Առաքելյանի և Թ. Շահվեդյանի, իրենց ամենօրյա պարապմունքներն անցկացնում են նաև ֆուտբոլի դաշտում։ Նմանատիպ դաշտեր Երևանի որոշ համայնքների ղեկավարներ կնախանձեին, որ ունենային, մինչդեռ կադրերն այլ բան են հուշում։ Երեխաների ծնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում, առաջին հերթին, Բ. Առաքելյանին, մարզչական կոլեկտիվին, Աշտարակի քաղաքապետ Թ. Շահվերդյանին, նմանատիպ լավ ու բարի ավանդույթնրը քաղաքում վերականգնելու համար՝ ասելով. «Նրանց շնորհիվ մեր երեխաները պարտաճանաչ մասնակցում են պարապմունքներին, և գուցե տարիներ անց հենց նշված անձանց ու մարզիչների հոգատար վերաբերմունքի ու բարի կամքի շնորհիվ մեծանան Արթուր Ալեքսանյաններ, Հենրիխ Մխիթարյաններ, Ջուլֆալակյաններ, Տիգրան Պետրոսայաններ ու Արոնյաններ, և այսպես շարունակ»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 330+
330+

Նմանատիպ նյութեր