23730 դիտում
11:05 25-07-2017
Մինչ վարչապետը հայտարարում է՝ զա՛րկ տանք «Մաքուր Հայաստան» ծրագրին, Արամուս գյուղում «գազարի բաղերը փոխարինվում են աղբի բուրգերով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ կառավարությունը, մարզպետներն ու քաղաքապետերը պետք է կյանքի կոչեն իր կողմից հայտարարված «Մաքուր Հայաստան» շրջաբերականը, այն է՝ պետք է հիմնովին արմատախիլ արվեն այն մարզերում, որտեղ առկա է տոննաներով կուտակված աղբը, Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում՝ ԽՍՀՄ տարիներից եղած «Մայակովսկու ամառանոցներ» անունը կրող թաղամասի 2-րդ փողոցում տևական ժամանակ է, ստեղծվել է «մինի աղբանոց»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողքով անցնելիս պետք է պարտադիր հակագազ կրես, հակառակ դեպքում կդառնաս Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի «կլիենտ»։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրուցում արդարացիորեն բարձրաձայնում էին. «Բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի այս մինի աղբանոցը վերացնեն, իսկ հարցի ճիշտ լուծումը այն հողով լցնելն է և նշված վայրում պետք է աղբարկղեր տեղադրեն։ Եթե դրանք տեղադրվեն, էդ ո՞ր մի գյուղացին է ծալապակաս, որ աղբը թափի փողոցում։ Մենք ենք էդ օդը շնչում, մեր էրեխեքն են էդ հատվածում խաղում։ Թողնես՝ որոշ չինովնիկներ հայտարարեն, թե իրենք օր ու գիշեր աչք չեն կպցնում, որպեսզի գյուղացու մատից փուշ հանեն։ Մեր խնդրանքն ի՞նչ է՝ վերացնեն էս գարշահոտությունը ու տեղադրեն աղբարկղեր։ Մենք վստահ ենք՝ եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, ապա հարցը հաշված օրերի ընթացքում կլուծեն, հակառակ դեպքում կհամարենք, որ այս հարցը քաղաքակիրթ ձևով չեն ցանկանում լուծեն, ու մենք էլ՝ ի նշան բողոքի, դուրս կյգանք փողոց։ Բայց նորից պնդում ենք, եթե մի քիչ զոռ տան իրենց ուղեղներին, խնդիրը փողոց փակելուն չի հասնի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)