2757 դիտում
12:25 10-03-2018
ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Սպիտակ Տանը և Կոնգրեսում
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ շարունակվում է։ Մարտի 9-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպիտակ Տանը և Կոնգրեսում։
Մասնավորապես Սպիտակ Տանը պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթը։
Հանդիպմանը պատվիրակության անդամները Քրոֆթին ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընդգծվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարություններ անելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական արձանագրություններին և դրանց հետկանչմանը, ինչպես նաև՝ ներկայացվել են Եվրոպական միության հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագրի մանրամասները։ Պատվիրակության անդամները նշել են , որ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։
Նույն օրը Կոնգրեսում պատվիրակությունը հանդիպել է Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ։
Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քայլերը և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
3643 դիտում
11:22 10-03-2018
ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Սպիտակ Տանը և Կոնգրեսում
1822 դիտում
09:35 19-07-2019
Հայաստանի ԱԺ պատգամավորները ԱՄՆ կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am