1822 դիտում
09:35 19-07-2019
Հայաստանի ԱԺ պատգամավորները ԱՄՆ կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
Ջերմ ողջույններ ու բարեկամական զրույցներ․ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները հինգշաբթի ողջունում էին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5006280.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրն ընդգծում է՝ անհամբեր սպասում է Հայաստան կրկին այցելությանը: Կոնգրեսականը Հայաստանում էր եղել 2017-ին, սակայն, ցանկանում է անձամբ տեսնել երկրի առաջընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո: Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական՝ Էնթոնի Բրինդիսին, նոր է ներգրավվում Հայաստանի հետ բարեկամության հաստատման գործընթացներին, սակայն, սեփական արմատների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում:
2018-ին Արարատ Միրզոյանին փոխվարչապետի կարգավիճակով Վաշինգտոնում հանդիպած Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը կատակում է, որ վերջին հանդիպումից ի վեր Միրզոյանը կարծես թե կարյերայի աճ է արձանագրել: Կոնգրեսականի խոսքով, Հայաստանի օրենսդիրների այցը Միացյալ Նահանգներ կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման համար.
«Կարևոր է, որ այստեղ հայկական պատվիրակությունը պատմում է մեզ, թե ինչ է տեղի ունենում «Թավշյա հեղափոխությունից» հետո, ինչպես է աշխատում Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր խորհրդարանը, որքանով սերտ համագործակցություն են նրանք ակնկալում Միացյալ Նահանգների հետ քաղաքական ոլորտում, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ոլորտում, այնպես որ մենք մեր կողմից կարողանանք այս համագործակցությանը ռազմավարական բնույթ տալ, ինչպես նաև՝ զարգացնել մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները»:
Ջոն Սարբանես, Ջուդի Չու, Դեյվիդ Սիսիլինի սա Հայաստանի համար կարևորագույն օրենքի նախագծերի հեղինակների անուններ են: Հանդիպման ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Էլիոթ Էնգելը հայ խորհրդարանականների հետ զրույցում հատուկ ընդգծեց՝ ԱՄՆ-ում գնահատում են ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը և գիտակցում են երկրի առջև եղած դժվարությունները:
Նմանատիպ նյութեր
2133 դիտում
09:41 10-04-2019
Հայաստանի համար նոր օր է բացվել․ Հայոց ցեղասպանության հիշատակի երեկո ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
2158 դիտում
09:13 23-10-2019
Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում․ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»
7909 դիտում
10:48 19-10-2017
Ինչպե՞ս խուսափել Արցախում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»