Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Nissan-ն ու BMW-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Նոր Նորք  4-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Աղանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GՏ 966 համարանիշի, Գեղարքունիqի մարզի Գագարին գյուղի բնակիչ, 28-ամյա Լիանա Մելքումյանի վարած Nissan մակնիշի 02 ԼM 011 համարանիշի և Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 38-ամյա Էդմոն Սահակյանի վարած BMW մակնիշի  777 NR 77 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi–ի ուղևոր, Երևան քաղաքի Նոր Նորքի  4-րդ զանգվածի բնակիչ, 34-ամյա Վարդանուշ Ջուլհակյանը և Nissan-ի վարորդ Լ. Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Է.Սահակյանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


