Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են բազմաժանր և հետաքրքիր միջոցառումներ, համերգային ծրագրեր
Մարտի 8-ին ամբողջ օրվա ընթացքում տոնական մթնոլորտ էր նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Հասարակական վայրերում, այգիներում, պուրակներում և հրապարակներում երիտասարդ կամավորներն անցորդներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները:
Կազմակերպվել են նաև բազմաժանր և հետաքրքիր միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլն: