211652_close_icon
views-count19668 դիտում article-date 17:31 23-07-2017

Երևանի վարչական շրջաններում Վարդավառի միջոցառումներ են կազմակերպվել

Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Երևանի վարչական շրջաններում: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Պայծառակերպության` Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները Ավան վարչական շրջանում մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագով: Ավելի ուշ վարչական շրջանի Ընտանիքի, Իսահակյան, Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, տոնական ռիթմերով ուղեկցվող ջրախաղեր: Ջրային ուրախությանը մասնակից փոքրիկների տրամադրությունն էլ ավելի է բարձրացել, երբ նրանց են այցելել սիրված մուլտֆիլմերի հերոսները: [img]http://shamshyan.com/ups/images/0671811001500815460298291.jpeg[/img] Ջրառատ օր է կազմակերպվել նաև Աջափնյակ վարչական շրջանում: Աջափնյակ վարչական շրջանում վերջին տարիներին Վարդավառի տոնին նվիրված ամենամարդաշատ միջոցառումը կազմակերպվել է «Արմենիա» բժշկական կենտրոնին հարող հիմնանորոգված ջրավազանի տարածքում: Այս անգամ ևս այստեղ էին հավաքվել ջրային զվարճանքի սիրահարները: Նրանց բոլորին բաժանվել են դույլեր, ջրային խաղալիքներ, իսկ ջրցան մեքենաների շքերթը զուգորդվել է ջրային խաղ - մրցույթներով: Վարդավառյան բակային ջրառատ միջոցառումներ են կայացել նաև Աջափնյակ վարչական շրջանի այլ տարածքներում՝ 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում, Հալաբյան 21, 23 շենքերի բակերում և այլ հասցեներում: [img]http://shamshyan.com/ups/images/0223823001500815475332047.jpeg[/img] Շենգավիթ վարչական շրջանում ևս մեծ շուքով նշվել է Վարդավառը տոնը: Գործող եկեղեցիներ ունեցող մայրաքաղաքի վարչական շրջանների օրինակով Շենգավիթում նույնպես Վարդավառին նվիրված միջոցառումները մեկնարկել են Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով: Այնուհետև, ջրցան մեքենաները, շքերթով անցնելով փողոցներով, վարդավառյան միջոցառումների համար ջուր են մատակարարել Շենգավիթի այգիներում, պուրակներում, բակերում և մարդաշատ վայրերում աշխույժ «ջրոցու» մասնակիցներին: Միմյանց ջրելու զվարճանքին մասնակցել են նաև մեծահասակները, խոստովանելով, որ ամեն տարի այս օրը Երևանում կազմակերպվող տոնական ուրախ միջոցառումների շնորհիվ երեխաների հետ ակամայից իրենք էլ են մանկանում: [img]http://shamshyan.com/ups/images/0038838001500815490710031.jpeg[/img] Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը: Երևանցիները՝ ամբողջովին թրջված, բայց բարձր տրամադրությամբ զբոսաշրջիկներին ներկայացրել են տոնի բուն խորհուրդը:

Նմանատիպ նյութեր