211652_close_icon

Քաղաքացու օրը ՀՀ բոլոր մարզերում և Երևանի վարչական շրջաններում կընթանան միջոցառումներ

views-count1003 դիտում article-date 11:30 29-04-2023
2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։

Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։

Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կկազմակերպվեն միջոցառումներ։
Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային:

Բանախոսություններին կմասնակցեն 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն կունենան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկումներ:

Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 12:00-ին, իսկ մշակութային միջոցառումները՝ ժամը 13:30-ին:

 

Նմանատիպ նյութեր