ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին
Այսօր՝ մարտի 6-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]