«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեղին ժապավեն չի կրի Անգլիայի առաջնության խաղերում: Այդ մասին նա հայտնել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային (ԱՖԱ) հասցեագրած նամակում:
Ավելի վաղ ԱՖԱ-ն Գվարդիոլայի հանդեպ վարույթ էր հարուցել՝ ի պաշտպանություն կատալոնական քաղբանտարկյալների դեղին ժապավեն կրելու համար: Ասոցիացիան դա որակել է քաղաքական ժեստ և գտնում է, որ Գվարդիոլան խախտում է քաղաքական խորհրդանիշների արտահայտման հետ կապված կանոնները:
Նամակում Գվարդիոլան նշել է, որ մտադիր է դեղին ժապավեն կել Չեմպիոնների լիգայի հանդիպումներում, որտեղ նման ակցիաների համար արգելքներ չկան: