Գվարդիոլան մամլո ասուլիսին դեղին ժապավեն է կապել՝ ի զորակցություն կատալոնական քաղբանտարկյալների
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ հրապարակավ իր աջակցությունն է հայտնել իսպանական քաղբանտարկյալներին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդի» հետո խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Գվարդիոլան իր հագուստին դեղին ժապավեն էր ամրացրել:
Կատալոնացին լրագրողներին պարզաբանել է, որ դա արել է ի զորակցություն Ժորդի Կուիշարտայի և Ժորդի Սանչեսի, որոնց կալանավորել են Կատալոնիայի անկախության գործընթացին աջակցելու համար: