Գվարդիոլան՝ ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, Քեյնը՝ լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է սեպտեմբերի լավագույն խաղացողին ու մարզչին:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Խոսեպ Գվարդիոլան, որի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» 4 խաղում հաղթել է՝ գնդակների 17:0 հարաբերակցությամբ, իսկ մրցակիցների թվում եղել են «Լիվերպուլն» ու «Չելսին»:
Լավագույն խաղացող է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: 4 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ:
Սեպտեմբերին լիգայի վարկածով լավագույն գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան՝ «Էվերթոնի» դարպասը: