Հրայր Թովմասյանը ժամանակին անդամակցել է «Ժառանգություն» կուսակցությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սպասվում է, որ ՍԴ նախագահ կարող է ընտրվել ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, որին խորհրդարանն ընտրել է ՍԴ անդամ:
Հատկանշական է փաստը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ դարձավ, իսկ հետո ՍԴ նախագահ կընտրվի հին սահմանադրության պայմաններում. Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն ապրիլից: Նոր սահմանադրության համաձայն` ՍԴ անդամ ընտրվում են 12 տարի ժամկետով, իսկ ՍԴ նախագահ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի:
Մինչդեռ հին սահմանադրության համաձայն` ՍԴ անդամն ու ՍԴ նախագահը կարող են պաշտոնավարել մինչև 65 տարեկանը: Եվ հիմա Գ. Հարությունյանի հրաժարականն արագացնելով` իշխանությունները Հ. Թովմասյանին գրեթե ցմահ պաշտոնավարելու հնարավորություն են ընձեռել. Թովմասյանն այժմ 48 տարեկան է, և ստացվում է` առաջիկա 17 տարին կարող է հանգիստ լինել, որ ապագան ապահովված է:
Մեկ փաստ էլ. մինչև ՍԴ անդամ դառնալը ՀՀԿ-ական եղած Հ. Թովմասյանը ժամանակին անդամակցել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]