211652_close_icon
views-count1659 դիտում article-date 10:43 08-05-2014

Հրայր Թովմասյանը նախարարից աշխատակազմի ղեկավա՞ր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ Սակայն որոշումը դեռևս վերջնական չէ, ու ՀՀԿ-ականների համար ևս պարզ չէ՝ արդյոք կլինի այդ նշանակումը, թե ոչ։ Իսկ խորհրդարանում, այդ լուրի մասին տեղեկանալով, իրարանցում է ստեղծվել, քանի որ ոչ ոքի «սրտով» չէ այդ նշանակումը։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա կստացվի, որ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանից հենց այս պաշտոնն էր խնդրել, ինչպես ասում էր լրագրողներին՝ «ես գիտեմ, թե ինչ եմ ուզել հանրապետության նախագահից»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր