211652_close_icon
views-count3043 դիտում article-date 23:00 17-09-2015

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը, նաև հրաժարվում խմբակցության ղեկավարի պաշտոնից: Ռ.Հակոբյանը [url=https://www.facebook.com/ruben.hakobyan.50]Facebook-ի իր էջում [/url]հայտարարություն է գրել, որում ասվում է. «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ եւ չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։

Նմանատիպ նյութեր