Ունաի Էմերի. Սա բացառիկ պահ է ամբողջ Ֆրանսիայի համար
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում մադրիդցիները հաղթել են 3:1 հաշվով:
«Ես ցանկանում եմ խաղալ «Ռեալի» ուժեղագույն կազմի դեմ:
Դա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկն է, բացառիկ պահ ինչպես ՊՍԺ-ի երկրպագուների, այնպես էլ՝ ամբողջ Ֆրանսիայի համար: Սա մեկ քայլ առաջ շարժվելու հիանալի հնարավորություն է:
Դի Մարիան պատրաստ է խաղալ, նա գիտի, թե ինչ է Չեմպիոնների լիգան: Մոտան ու Լասը նույնպես պատրաստ են, նրանք երկուսն էլ փորձ ունեն, այնպես որ ընտրության հարցում ինձ հեշտ կլինի», ասել է Էմերին:
Հանդիպումը կկայանա մարտի 6-ին: