Ունաի Էմերի. Մեր համար գլխավորը տիտղոսն է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսիի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Ամեն պահ յուրահատուկ է: Սա նոր պատմություն է: Մենք եզրափակչին մոտենում ենք մեծ ամբիցիաներով և ցանկանում վայելել այդ պահը:
Տիտղոս նվաճելը շատ բարդ է: Մենք հիանալի աշխատեցինք այս մրցաշարում, թեպետ «Նապոլիի» և «Վալենսիայի» հետ խաղերը իսկապես բարդ էին:
«Չելսին» էլ ցուցադրեց հրաշալի կենտրոնացվածություն: Նրանց համար էլ է այս տիտղոսը շատ կարևոր:
Սա յուրահատուկ եզրափակիչ է: Երկու լոնդոնյան ակումբ: «Չելսին» բազմիցս է տիտղոսներ նվաճել, բայց մենք պետք է պայքարենք նրանց դեմ, որպեսզի ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ», ասել է Էմերին: