211652_close_icon

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

views-count8338 դիտում article-date 21:08 05-03-2018
Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին 7-րդ կմ-ին ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 7-րդ կմ-ին «Շորին ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,04 խմ): Փրկարարների և «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ՝ դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի:

Նմանատիպ նյութեր